Տղամարդը սպառնացել է ցած նետվել Կիևյան կամրջից. նա բողոքել է, որ իրեն վարորդական վկայական չեն տալիս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմանում ԱԻՆ ՓԾ 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է իրեն ցած նետել, գրում է shamshyan.com-ը։

Փրկարարները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու 2 երիտասարդ տղաներ բանակցություն են վարել քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Պարեկներին հաջողվել է համոզել տղամարդուն, և նա վտանգավոր եզրագծից անցել է ապահով վայր, ապա տեղափոխվել ոստիկանություն:

Ըստ աղբյուրի՝ բողոքել է, որ իրեն վարորդական իրավունքի վկայական չեն տալիս:

Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը:

--00—ԼՄ