ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, թե իբր հայ զինվորականները կրակոցներ են արձակել իրենց ստորաբաժանումների ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «հայ-ադրբեջանական սահմանին սադրանքի դիմելու մեջ»:
«Ապրիլի 21-ի երեկոյան Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին` Զանգիլանի շրջանում, հայ զինվորականների կրակոցների տակ են հայտնվել»,- հայտնում է կայքը:
Հաղորդվում է, թե իբր «ռուս սահմանապահները դիմել են ադրբեջանական կողմին` տեղեկացնելով, որ սադրանքը իրականացրել են ոչ սթափ վիճակում գտնվող անձինք, և ադրբեջանցիներին խնդրել են պատասխան քայլեր չձեռնարկել»:
--00--ԱԹ