ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «ափսոսում է անընդունելի միջադեպի» համար, որը տեղի է ունեցել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ աղբյուրների՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունն ամեն ինչ արել է դեսպանության անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները մի քանի օր առաջ իրենց բողոքի ակցիան էին իրականացրել Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ այս կերպ իրենց «ոչ»-ն ասելով Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային։ Միջոցառման ժամանակ իրավիճակը լարվել էր։
--00—ԼՄ