ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԱՊԿ քարտուղարությունից:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները:
--00—ԼՄ