ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։
Քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը՝ այն համեմատելով մայրական հոգատարության հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
--00—ԶՀ