ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 33/30 հասցեի մոտ՝ «Աթենք» գործարանի հարևանությամբ, պայթուցիկ սարքի նմանվող իր կա, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը, ովքեր նշված վայրից վնասազերծել և անվտանգ վայր են տեղափոխել կորոզիայի ենթարկված մարտական ականանետի ական, որը եղել է առանց պայթուցիչի։
Պարեկները սահմանազատել են տարածքը և փրկարարների հետ սպասել են, մինչև ժամանել է սակրավորների խումբը։
--00—ԶՀ