ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով թուրքական Botas խողովակաշարի օպերատորի հայտարարությանը:
Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիային բնական գազի երկրորդ մատակարարն է։
2021 թվականին Իրանը Թուրքիային մատակարարել է 9,433 միլիարդ խորանարդ մետր գազ, 2022 թվականի 7 ամիսների համար՝ 5,3 մլրդ:
--00—ԻԴ