ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում տալով իր հավաստի աղբյուրին, հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է, թե ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ։
--00—ԻԴ