ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է Միրզոև:
«Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում», - ասվում է նյութում:
--00—ԶՀ