ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա Արթուր Աբրահամը բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում (ԱՄՆ) ընդգրկվելու թեկնածու է դարձել։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը։
Նշվում է, որ որոշումը կընդունվի դեկտեմբերին։
Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:
--00—ԻԴ