Բողոքի ակցիա Հունաստանում՝ Օջալանին ազատ արձակելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

78

Աթենքում երթ է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման 24-րդ տարելիցի առնչությամբ: Երթն իրականացվել է քրդական  «Հեղափոխական երիտասարդության շարժում» կազմակերպության կողմից: Հայտնում է ermenihaber.am-ը։ 

Նշվում է, որ երթին մեծ թվով մարդիկ են մասնակցել:  Մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ, որի վրա գրված է եղել «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»:

Հոկտեմբերի 10-ին, նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել Հունաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

--00—ԻԴ