ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Կիևում մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապի մասին ահազանգ է հայտարարվել: Այս մասին հայտնում է քաղաքային վարչությունը։
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում են տեղական իշխանությունները և ուկրաինական լրատվամիջոցները։
Օդեսայի, Նիկոլաևի, Պոլտավայի, ինչպես նաև երկրի արևմտյան շրջանների իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում։
--00—ԱՊ