Վլադիմիր Պուտինը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Պ

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնի և  Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հիշեցրել է, որ այդ բոլոր տարածաշրջաններում նման ռեժիմը գործում էր նույնիսկ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելուց առաջ։

«Այժմ մենք պետք է սահմանենք այդ ռեժիմը արդեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում, ուստի՝ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։

 Այն անհապաղ կուղարկվի Դաշնության խորհրդի հաստատմանը», - հայտարարել է Պուտինը:

--00—ԱՊ