ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացվել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսավիացիա»-ն:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 28-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում եւ կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
--00—ԶՀ