ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը Telegram-ում։
«Երկու անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից և ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանք կործանվել են Բրյանսկի մարզի տարածքում… Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք», - նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում նույնպես հայտնել է Մոսկվայի մարզի տարածքում 2 ԱԹՍ-ների ոչնչացման մասին։ Ըստ նրա՝ անօդաչուներից մեկն ընկել է Չասցիի շրջանում, իսկ մյուսը՝ Կրասնոգորսկի։
Արտակարգ ծառայություններից ТАСС-ին հայտնել են, որ Կրասնոգորսկի բազմաբնակարան շենքերից մեկի մի քանի հարկերում կոտրվել են պատուհանների ապակիները։ Վնասվել են շենքի մոտ կայանված մեքենաները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ