Թեհրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը՝ ժամանելով Երեւան, գրում է Mehr-ը։

«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջև, և այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի»,- ասել է Իրանի նախարարը։

 «Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,- հավելել է նա։

Տեղեկացնենք, որ ԱԳ նախարարը քաղաքական և խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ հինգշաբթի երեկոյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։

--00--ԱՀ