ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ռուս-հայկական հարաբերություններում ծագող հարցերը «անշրջելի» չեն, դրանք ուղղված են տարբեր մակարդակներում հանդիպումների և կոնֆերանսների անցկացմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Հայաստանում օրերս տեղի կունենա «Լազարևյան ակումբի» հանդիպումը՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով։
Զատուլինի խոսքով՝ շփումների զարգացմանն են ուղղված նաև երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև պետությունների ղեկավարների հանդիպումները։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Կոնստատին Զատուլինի այցը Հայաստան համարվում է անցանկալի։ Ընդ որում՝ նա ոչ թե անցկանկալի անձ է ճանաչվել՝ սահմանված կարգով՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից, այլ ուղղակի ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի մակարդակով էլփոստի միջոցով նամակ է ուղարկվել՝ նշելով, որ նրա այցը Հայաստան անցանկալի է։
--00—ԻԴ