ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Հայ-ռուսական հարաբերությունները ես շարունակում եմ փայլուն համարել, դրանք ռազմավարական խորություն և պատմական կոնտեքստ ունեն և կապված չեն կոնկրետ մի ընկերության կամ դրվագի հետ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ միջպետական հարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել, տարբեր պատասխաններ կարող են հնչել և հղկվել ժամանակի ընթացքում, բայց դրանք չեն կարող հայ-ռուսական ընդհանուր հարաբերությունների կոնտեքստի վրա որևէ ազդեցություն ունենալ։