Հայկական կողմը բացառում է եռակողմ հանդիպում մինչև չկատարվեն Սոչիի հայտարարության կետերը․ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Հնարավոր է՝ նոյեմբերի վերջին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական բանակցություններ ընթանան։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ Պետդումայի նախագահի կողմից նման առաջարկ հնչել է, սակայն ժամկետ այս պահին գոյություն չունի։ 

«Որևէ այլ քննարկում կամ հանդիպում այս պահին չի կարող լինել, մինչև չկատարվեն հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ընդունված այն կետերը, որոնք վերաբերում են հումանիտար խնդիրների հրատապ լուծմանը, ուժի կիրառումից զերծ մնալուն ու բոլոր խնդիրները բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա լուծելուն»,-ասել է նա։

--00—ԼՄ