ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է ցեղասպանական հռետորաբանությունը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է վերջերս՝ Շուշիում ունեցած ելույթում՝ կրկնելով Հայաստանի վրա հարձակվելու սպառնալիքը:
«Նախագահ Ալիևի հռետորաբանությունն իր էությամբ ցեղասպան է: Ալիևի թիրախավորված հայտարարությունները, ինչպիսիք են՝ հայերին սպասող «ողբերգության» սպառնալիքը, «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի համբերատարությունը սպառվում է», ցեղասպան հռետորաբանության մի քանի օրինակ են: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այդ հռետորաբանությունը` կանխելու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ»,- ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:
--00--ԱՀ