Ղրղզստանի նախագահն այցելել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

image_750x_637db6be8a2e9.jpg

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

Նա Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստերին։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, տեղի կունենա ՀԱՊԿ նիստը, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները,  այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայտնի է նիստի օրակարգը. կքննարկվի Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։

--00—ԶՀ