ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում դադարեցրել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Սուրեն Արմենի Հակոբյանին տրված տարկետումը:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Սուրեն Արմենի Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ դադարեցրել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Հայկ Ալեքսանդրի Գալստյանին տրված տարկետումը, ով այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ:
Նման խնդրանքով կառավարությանը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար Նարեկ Խաչատուրի Մելքումյանին տրված տարկետումը:
Նարեկ Մելքումյանը այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ:
--00—ԶՀ