ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 ամսական երեխան, որի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ավելի վաղ ինչպես հայտնել էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծանր վիճակով երեխայի մոտ հայտնաբերվել է վիսցերալ լեյշմանիոզ։ 4 ամսական երեխան Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքից է տեղափոխվել։
Ամատունին ասաց, որ համապատասխան կողմից ներկայացված կարիքի հիման վրա պատկան մարմինների փոխհամաձայնությամբ (այս դեպքում հայկական և ադրբեջանական իշխանությունների) տեղափոխումը հնարավոր է եղել իրականացել Լաչինի միջանցքով, որը դեկտեմբերի 12-ից փակել են, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպանները։
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչն այլ մանրամասներ չհայտնեց բանակցությունների ժամկետից։
--0--ԱՀ