ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում դեկտեմբերի 22-ին ձերբակալել են յոթ երևանցու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով:
«34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
--00--ԱՀ