ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Միութենական պետության հարցը բարձրացել է իշխանության սխալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Նորիկյանի համոզմամբ, Փաշինյանի իշխանությունը ամենառուսամետն է, նրանք քառապատկել են կախվածությունը ՌԴ-ից։ Ըստ Նորիկյանի՝ մենք ՌԴ-ի հետ թշնամանալու ռեսուրս չունենք և պետք է կարգավորենք հարաբերությունները Մոսկվայի հետ։
Նորիկյանի պնդմամբ, ամբողջ ՀՀ-ն է դառնալու Լաչինի միջանցք, եթե անկլավների հարց բարձրանա, իսկ դրա վտանգն իսկապես կա։
--00—ԱՊ