ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր պաշտոնակցի՝ Էլի Քոհենի հետ։ Չավուշօղլուն կարևորել է Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի պահպանման հարցը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը շնորհավորել է Քոհենին արտգործնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Անդրադառնալով Ալ-Աքսայի մզկիթի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին, Չավուշօղլուն դրանք «սադրիչ և անընդունելի» է որակել։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
--00—ՅՄ