ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հունվարի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 44-ամյա Վախթանգ Ս.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։
Նա 2020 թ. դեկտեմբերի 14-ից Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների և հանցագործություններից ստացված եկամուտների լվացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
--00—ՅՄ