ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա էին երկրամասի գործարարները։
Համաժողովի ընթացքում նախարարը «Lions» ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրել է ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում:
--00—ՅՄ