ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է:
Տրամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերը՝ շաբաթ և կիրակի):
Հիշեցնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով, ֆիքսված ժամանակահատվածով (ք. Ստեփանակերտ՝ 3 ժամ, շրջկենտրոններ՝ 2 ժամ) դադարեցնելու են իրենց աշխատանքը:
--00—ՅՄ