ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ց ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ճանապարհի երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, ու բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք պատերազմի միջով անցած են, պահանջում են, որպեսզի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի։
--00—ՅՄ