ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում, գրում է Shamshyan.com-ը:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
--00—ԼՄ