ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգում մարդատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով։ Dawn-ի տվյալներով՝ նրանք բոլորը ողջ-ողջ այրվել են, չեն կարողացել ինքնուրույն բացել դռները։
Ավտոբուսում եղել է 48 մարդ։
Ականատեսներին հաջողվել է այրված մեքենայից դուրս բերել երեք մարդու, այդ թվում՝ կնոջ և երեխայի։ Սակայն նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
--00—ՅՄ