ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում կշարունակվեն ձյան տեսքով թույլ տեղումները։
Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։
Ըստ առանձին տեղամասերի` կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
--00—ԼՄ