ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Երևանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունում ցավակցություն է հայտնել երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրությունից։
Նշվում է, որ Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Սիրիայի ղեկավարությանն ու եղբայրական ժողովրդին։
--00—ՅՄ