ՌԴ դեսպանատունը ցավակցել է Արմեն Գրիգորյանի մահվան առիթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Ռդ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան առիթով։

«Ցավով տեղեկացանք հասարակական գործիչ եւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին։ Ցավակցում ենք նրան ընտանիքին, հարազատներին, մտերիմներին։

Նրա հիշատակը  վառ կմնա Ռուսաստանի՝ նրա բազմաթիվ ընկերների սրտերում»,- ասվում է հաղորդագրությունում։

--00--ԱՀ