ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փաստորեն, փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն»: Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ուղարկված 100 տոննա հումանիտար օգնությանը Թուրքիային:
Հիշեցնենք, որ Հայաստանի՝100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի եւ շտապ օգնության այլ փաթեթներով 5 բեռնատար օգնությունը հատել է հայ-թուրքական սահմանը եւ ուղեւորվել Թուրքիայի Ադիյաման քաղաք:
Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև 27 փրկարար էր ուղարկել Թուրքիա:
--00—ՍՊ
--00—ՍՊ