Արցախցին փաստեց՝ ինքն իր չունեցածն ալ կը կիսէ․ Սիրիայի համար դրամահավաքի կազմակերպիչը՝ Արցախից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

արցախ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ անդրադառնալով Արցախում՝ երկրաշարժից տուժած սիրահայերի համար կազմակերպվող դրամահավաքին․



«Արցախի շրջափակման 61-րդ օրը Արցախի Մարտունիում դրամահավաք երկրաշարժից տուժած սիրահայերի համար: Դրամահավք կազմակերպողը ԱՄՆ-ից Արցախ մշտական բնակության տեղափոխված Շանթն է:



Շանթն ասում է.



«հանգանակուած գումարի չափը անհեդեդ է, կարեւորը այն է որ Արցախցին փաստեց որ ինքն իր չունեցածն ալ կը կիսէ եւ պատրաստ է իր քոյր եւ եղբայր Հայերուն օգնել, ըլլան այստեղ թէ սփիւռքի մէջ»։

--00—ՍՊ