Ավանեսյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նկար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայաստանն ու Չեխիան պատրաստ են ակտիվացնելու շփումները` առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի նեդրման և մյուս բարեփոխումները կենսագործելիս:

Հանդիպմանն ընդգծվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կա համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ`

✅առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,

✅դեղագործություն,

✅մոր և մանկան առողջության պահպանում:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը` կոչ անելով եվրոպացի գործընկերոջը տարբեր ատյաններում բարձրաձայնել խնդրի մասին:

--00—ԼՄ