ՀՀ-ն պատրաստ է զարգացնել կապերը Լիտվայի հետ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ֆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։



Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:



Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-լիտվական հարաբերություններում առկա է բարձր մակարդակ, որը հիմնված է մեր ժողովուրդների բարեկամական ամուր կապերի վրա։



Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

--00—ԱՊ