ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, որ ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, նրանք «մի առավոտ հանկարծակի եկան օգնության։
«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը և տարբեր լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն, գրել է «շնորհակալություն» բառը։
--00—ԼՄ