ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռներով ևս երկու շարասյուն են ուղեկցել Հայաստանից դեպի Ստեփանակերտ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրանք նաև պարենային փաթեթներ են բաժանել Ստեփանակերտի բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող և Հայրենական մեծ պատերազմի վետերանների ընտանիքներին։
--00—ՍՊ