Այցելել եմ ապակու արտադրությամբ զբաղվող Steko ընկերություն․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

qe8wbjan

«Այցելել եմ ապակու արտադրությամբ զբաղվող Steko ընկերություն, որտեղ ներդրվել են նորագույն սարքավորումներ, այդ թվում՝ Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում»։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը։ 

«Ընկերության ղեկավարների հետ երկար զրուցել ենք ներկայում իրենց կողմից իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և խնդիրների վերաբերյալ:

Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Աբրահամյանը մանրամասն ներկայացրել է ընկերության զարգացման իր տեսլականը, այդ ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերը, որոնք իսկապես շատ տպավորիչ էին»,- նշել է նա։ 



--00—ՍՊ