Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «չհեռանալու մասին» ստորագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

28179016_0_104_1000_667_1920x0_80_0_0

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի որոշմամբ երեկ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «չհեռանալու մասին» ստորագրությունը։



Այս մասին 24News-ին ասաց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Ենոքյանն ասաց, որ դատարանը քիչ է գնահատել Խաչատուրովի՝ քննությունից թաքնվելու հավանականությունը, ինչպես նաև` վկաների վրա ներգործելու հավանականությունը։ Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայության քննիչը։



Գեներալ Խաչատուրովին կալանովորելու միջնորդության քննությունը սկսել էր երեկ առավոտյան ժամը 12։00-ից, որոշումը՝ հրապարկվել ժամը 17։30-ին։ Նախկին բարձաստիճան զինվորականն ազատ էր արձակվել հենց նիստերի դահլիճից։



Սերգեյ Առաքելյան



--00—ԶՀ