ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին 2023 թվականի փետրվարի 27-ին կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այցի նպատակը, ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, Քահրամանմարաշի երկրաշարժի կապակցությամբ Եգիպտոսի զորակցությունը և ցավակցությունը հայտնելն է։
Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ էլ նշել է, որ Թուրքիա և Սիրիա Սամեհ Շուքրիի այցի նպատակը երկրաշարժից հետո երկու երկրների և նրանց եղբայրական ժողովուրդների հետ համերաշխություն հայտնելն է։
Սպասվում է, որ Շուքրին կայցելի Թուրքիայի Ադանա քաղաք և Մերսինի նավահանգիստ, որտեղ էլ պիտի ժամանաի եգիպտականօգնությունը Թուրքիա տեղափոխող նավը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ