ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Թուրքիան երկրաշարժերի հետևանքով 34 մլրդ դոլարի վնաս է կրել։
Վնասի չափը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։
«Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերը երկրին ուղղակի ֆիզիկական վնաս են հասցրել՝ 34 միլիարդ 200 միլիոն դոլարի չափով, ինչը համարժեք է 2021 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ի 4%-ին», - ասված է Համաշխարհային բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ