ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ենթադրվում է, որ պատճառն այսօր ուկրաինացիների կողմից ՌԴ Բրյանսկի մարզ ներխուժումն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։
--00—ՅՄ