ԱՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

e15b4492-4b31-4c88-91a9-25435efc275b.jpg

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը «Արցախպրես»-ի հարցման  ի պատասխան տեղեկացրել է, որ  տելեգրամյան որոշ ալիքներում տարածվող լուրերը, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ եւ հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետեւել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը:

--00—ԶՀ