ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ադրբեջանում իրավապահները հատուկ օպերատիվ միջոցառումներ են իրականացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 32 մարդ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
«Իրենց հավատացյալ անվանողները, սոցցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ, որտեղ մարդիկ են հավաքվել, չարաշահելով մեր երկրում կրոնի ազատությունը, քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, իրականացրել են Ադրբեջանում հանդուրժողականության ավանդույթների խաթարմանն ուղղված օտարերկրյա առաջադրանք։
Նշված անձինք, որոնք կատարել են օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերները, ծրագրում էին կրոնական խտրականություն սերմանել, առճակատում ստեղծել, անկարգություններ հրահրել հասարակության մեջ եւ կրոնական արմատականություն քարոզել։
Հետաքննությունը պարզել է, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված թմրամիջոցների վաճառքից ստացված խոշոր գումարը ծախսել են Ադրբեջանում կրոնական արմատականություն քարոզելու եւ այլ վնասակար գործողություններ ֆինանսավորելու համար։ Կատարվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ