ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Խաչատրյանը 0:11 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Դիեգո Չխիկվաձեին:
Աշոտ Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Յանիս Նիֆրիին: Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթանակի էր հասել լեհ Ալեքսանդր Մելեւչիկի նկատմամբ:
Քիչ անց կմեկնարկեն եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Մրցակիցը ռումինացի Դենիս Ֆլորին Միհայն է:
Բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Հովհաննես Հարությունյանը (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Հարությունյանի մրցակիցը կլինի մոլդովացի Գաբրիել Լուպասկոն, Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալը կվիճարկի չեխ Մարսել Ալբինիի հետ:
--00—ՍՊ