ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՌԴ ՊՆ-ում հաստատել են ամերիկյան անօդաչու սարքի հետ կապված միջադեպը։ Գերատեսչության տեղեկություններով՝ հայտնաբերվել է MQ-9 անօդաչու թռչող սարք, որը շարժվում էր պետական սահմանի ուղղությամբ։
«Անօդաչու թռչող սարքի նույնականացման համար օդ են բարձրացվել կործանիչներ, որոնք, ակտիվ մանևրելով, խոցել են անօդաչու թռչող սարքը, որից հետո այն կորցրել է կառավարումը և ընկել Սև ծովի ջրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կործանիչներ չեն օգտագործվել։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք՝ առավել վաղ հայտնի դարձավ՝ ռուսական Սու-27-ը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ին։
--00—ՍՊ